Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման օրակարգում են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցմանն առնչվող հարցեր:




























