Մայիսի 16-ին, ժամը 08.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթանի 59 հասցեում գտնվող Գոռ սուպերմարկետին հարակից ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 09.29-ին փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված, մոտ 65 տարեկան տղամարդու դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: