Ռուսաստանի հետ հակամարտությունը մահացու է Վրաստանի համար։ Ով էլ լինի Վրաստանի առաջնորդը, պետք է հասկանա, որ ուզում է, թե ոչ, պետք է հաշվի նստի Ռուսաստանի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։

Նրա խոսքով, Ռուսաստանի շահերը հաշվի առնելը Վրաստանի շահերի շրջանակներում է։ Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, իսկ այժմ նաեւ Ուկրաինան դարձել են Ռուսաստանի դաշնակիցները։ «Եթե Վրաստանը դառնա Ռուսաստանի դաշնակիցը, բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն»,- հայտարարել է նախկին նախագահը։

Մեկնաբանելով վրացի ընդդիմադիրների այցերը Մոսկվա՝ նա դրանք տղամարդկային է որակել՝ նշելով, որ դա երկկողմ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ պայման է։