Հարավային Կորեայում տղամարդը առցանց օգտագործված սառնարան գնել է եւ դրանում 130.000 դոլար կանխիկ գումար գտել:

Չեջու կղզու ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ սառնարանը մաքրելիս է գտել դրա ներքեւի հատվածին սոսնձված գումարը:

Քննիչները հայտնել են, որ աշխատում են սառնարան վաճառողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ կանխիկ գումարը կդառնա սառնարանը գնած անձի սեփականությունը, եթե օրինական սեփականատերը չգտնվի: Գումարը կդառնա պետության սեփականությունը, եթե պարզվի, որ այն կապված է ինչ-որ հանցագործության հետ:

The Korea Times-ը գրել է, որ Հարավային Կորեայում բանկերի ռեկորդային ցածր տոկոսադրույքների ֆոնին մարդիկ միտում ունեն իրենց փողերը պահել կիմչիի սառնարաններում: Նշվել է, որ կիմչիի միջին չափսի սառնարանը կարող է կանխիկ մինչեւ 895.200 դոլար տեղավորել: