Ռուսաստանը եւ Թուրքիան այսօր՝ մայիսի 12-ին, վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Սա պատմական պայմանավորվածություն է, որն ուղղված է միլիոնավոր մարդկանց կյանքը հեշտացնելուն»,- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Այն տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ժամանում են մինչեւ 30 օրով, այդ թվում եւ մեր զբոսաշրջիկների վրա»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են վիզային ռեժիմի վերացման շուրջ
Տեղադրություն




























