Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Յասին Հայալին իր տանը թաքցրած Օսման Ալփայը կրկին ձերբակալվել է:
Մայիսի 10-ի Դինքի սպանության գործով հերթական դատավարության օրը Օսման Ալփայը ձերբակալվել եւ տեղափոխվել է Ստամբուլ: Ալփայը Դինքի սպանությունից հետո որոշ ժամանակ իր տանն էր թաքցրել Յասին Հայալին:
Նշենք, որ մայիսի 10-ի դատավարության ընթացքում գաղտնի վկան հաստատել է, որ Հրանտ Դինքի վրա կրակողները երկու հոգի են եղել: Այսինքն, Օգյուն Սամասթից բացի, Դինքի վրա կրակել է նաեւ Յասին Հայալը:




























