Թուրքիայի տարբեր ռադիոկայանների եւ հեռուստաընկերությունների եթերում հայերի, հրեաների եւ հույների դեմ հնչող անհանդուրժողական եւ ատելություն սերմանող հայտարարությունները եւ մեկնաբանությունները ստիպել են Թուրքիայի վարչապետին՝ հանդես գալ հատուկ նախաձեռնությամբ: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգ է տարածել, որում նշվում է, որ անմիջապես պետք է իրավական գործընթաց սկսվի այն անձանց կամ կազմակերպությունների դեմ, ովքեր ոչ մահմեդական համայնքների ներկայացուցիչների հանդեպ ատելություն, թշնամություն սերմանող հայտարարություններով հանդես կգան: