Մայիսի 12-ին ժամը 17.05-ին Արարատի մարզից ստացված ահազանգի համաձայն` Արտաշատի ջրանցքի Վեդու հատվածում ջուրն ափերից դուրս է եկել եւ լցվել հողատարածքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի մասին տեղեկացվել են մարզային փրկարարական վարչությունը, մարզի ջուրօգտագործողների ընկերությունը, ինչպես նաեւ Երեւանյան լճի և «Հրազդան-կասկադի» հերթապահները:

Արարատի մարզի ջուրօգտագործողների ընկերության աշխատակիցների կողմից ջրի մի մասը ջրանցքից բաց է թողնվել հարակից ոռոգման ցանց: Ժամը 22.35-ի դրությամբ` նշված հատվածում ջրի մակարդակն իջել է 10 սմ-ով, եւ սպասվում է մակարդակի հետագա անկում: