Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի աշխատակազմը եւ աշակերտների ծնողներն այսօր՝ մայիսի 13-ին առավոտյան պիկետի են կանգնելու Երեւանում` Հանրապետության հրապարակում` Կառավարական տան դիմաց:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության հերթական նիստի օրն է:

Նրանք հասնելու են Երեւան՝ հիսնամյա այս դպրոցը լուծարելու եւ փակելու կառավարության 2009 թվի հոկտեմբերի անհիմն եւ անարդարացի որոշման դեմ իրենց բողոքն այս կերպ արտահայտելու համար:

Դպրոցը փակելու Շիրակի մարզպետի բուռն ցանկության եւ Կառավարության որոշման դեմ դպրոցի հանրույթի եւ աշակերտների ծնողների բողոքի ակցիաները շարունակվում են արդեն գրեթե մեկ տարի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գյումրիի թիվ 23 դպրոցի փակման դեմ պայքարի կազմակերպչական կոմիտեից: