2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նախորդ եռամսյակի համեմատությամբ Եվրագոտում գրանցվել է ՀՆԱ-ի 0,2 տոկոս աճ: Այս մասին նշվում է եվրոպական վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներում:

Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Եվրագոտում ՀՆԱ-ի աճը կազմել է 0,5%: