Այսօր՝ մայիսի 13-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությունը տեւելու է մինչեւ մայիսի 17-ը, եւ նրան կմասնակցեն 8 հայ սամբիստներ, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Մայիսի 14-ին մեր ըմբիշներից մրցագորգ դուրս կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), մայիսի 15-ին՝ Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ) եւ Մուշեղ Հովսեփյանը (82 կգ):

Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ) կգոտեմարտեն մայիսի 16-ին:

Հայաստանի սամբոյի հավաքականի ավագ մարզիչը Գուրգեն Սեւոյանն է, մարզիչը՝ Էռնեստ Միրզոյանը: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում է նաեւ հայաստանցի մրցավար Էդուարդ Ասլանյանը: