Աստրախանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի 6-րդ փուլի առաջնության շրջանակներում 3-րդ տուրում հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ:
3-րդ տուրի բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով: Ալեքսեեւը ոչ-ոքի է խաղացել Իվանչուկի, Հաշիմովը՝ Գելֆանդի, Ինարկիեւը՝ Լեկոյի, Մամեդյարովը՝ Էլյանովի, Պոնոմարյովը՝ Ռաջաբովի, Վան Յուն՝ Յակովենկոյի հետ:
3-րդ տուրից հետո հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակի ետնապահներից է. նա եւս չորս շախմատիստների հետ զբաղեցնում 10-ից 15-րդ տեղերը: Իսկ աղյուսակի առաջատարները Պավել Էլյանովը, Վուղար Հաշիմովը, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն եւ Ռուսլան Պոնոմարյովն են:




























