Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Արտանիշ գյուղին հարակից տարածքում դիակ կա:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 17.35-ին «1-03» ծառայության աշխատակիցների հետ դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի պետը:
Արտանիշ գյուղին հարակից սարում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Սուրեն Գաբրիելյանի դին: Ըստ բժշկի` Գաբրիելյանը զոհվել է կայծակնահարումից:
Նույն օրը, ժամը 19:30-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Գավառի ոստիկանության բաժնից:
Դեպքի վայր մեկնած` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով Գավառ-Սեւան ավտոճանապարհին գտնվող Հայրավանք եկեղեցուն հարակից ճահճուտից դուրս է բերվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972 թ. ծնված Սուրեն Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Ըստ ականատեսների` Սահակյանը զոհվել է կայծակնահարումից:




























