Հնդկաստանում գնացքների բախման արդյունքում, վերջին տվյալներով, 65 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ավելի քան 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ բախման զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ ուղեւորներ փակված են մնում վագոններում, եւ նրան վիճակի մասին տվյալներ չկան:
Գնացքների բախմանը նախորդել է ուղեւորատար գնացքի ճանապարհին տեղի ուենցած պայթյունը, որի արդյունքում 13 վագոններ հայտնվել են հարեւան գծի վրա, եւ ապրանքատար գնացաքը խոյահարել է վագոնները:
Քննիչները պարզել են, որ ռելսերից հանվել էին միացման հանգույցները: Նախնական տվյալներով, պայթյունը կազմակերպել են մաոիստ-գրոհայինները, որոնք գործում են Արեւմտյան Բենգալիայում: Առայժմ, սակայն, խմբավորումներից ոչ մեկը չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:




























