Թուրք հայտնի իրավապաշտպան, գործարար, Anadolu kultur ՀԿ-ի նախագահ Օսման  Կավալային ստորագրութմաբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է դատարանի կողմից։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանը քննել է Օսման Կավալային ազատ արձակելու միջնորդությունը, սակայն մերժել է այն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 17–ին։

Նշենք, որ ՄԻԵԴ–ի որոշումով Օսման Կավալայի կալանքն անօրինական է եւ պետք է ազատ արձակվի, սակայն թուրքական դատարանն անընդհատ հրաժարվում է ազատ արձակել Օսման Կավալային։

Օսման Կավալային մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձ կատարելու եւ օտարերկրյա լրտես լինելու մեջ։ Նա արդեն 4 տարուց ավել կալանքի տակ է։