Դեկտեմբերի 14-ից Կապան–Ճակատեն–Կապան երթուղին սպասարկող «Ուազ» մակնիշի ուղևորատար մեքենայի թիվը կավելանա ևս մեկով։

Կապանի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կգործի միջգյուղային առանձին տրանսպորտային միջոց՝ Ծավ-Ներքին Հանդ-Ճակատեն–Ճակատեն-Ներքին Հանդ-Ծավ երթուղով։

Միջգյուղային երթուղին կգործի Կապան–Ճակատեն–Կապան երթուղու ժամային գրաֆիկով։