«Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում, որն արդեն երկրորդ անգամ անցնում էր առցանց, հավաքագրվեց ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան 8.4 մլն. ԱՄՆ դոլար։ Հայթայթված գումարը ներդրվելու է Արմավիրի մարզում ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու մեջ, որը Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնից հետո կլինի երկրորդը Հայաստանում։

Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։ ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ մարզի 27 համայնքների ավելի քան 2,500 երեխաների ու նրանց ընտանիքների ապահովել է կրթությամբ, ինչպես նաեւ առողջապահական, հոգեբանական ու սոցիալական ծառայություներով։ Փաստորեն, Լոռու մարզում կիրառվող գյուղական համայնքների զարգացման ՍՄԱՐԹ մոդելը կրկնօրինակվելու է Արմավիրում՝ ստեղծելով որակյալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, տնտեսական ու սոցիալական կայունության հնարավորություններ հազարավոր երեխաների ու նրանց ընտանիքների համար՝ նպաստելով վերջիններիս համապարփակ զարգացմանը։

Այս տարվա դրամահավաքին մեր նվիրատուների անսահման ու աննկարագրելի առատաձեռնության ականատեսը եղանք. շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլար նվիրաբերվել է անանուն, մեր բազմամյա աջակիցներից, ինչպիսին Վահե Ֆաթալ հիմնադրամն է, ստացել ենք ապշեցնող ծավալների աջակցության խոստում ու պատրաստակամություն։ Վահե Ֆաթալ հիմնադրամի ներդրմամբ Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնում կբացվի թվային դիզայնի ստուդիա։ Եվս 1 մլն. ԱՄՆ դոլար էլ նվիրաբերել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը։

«Հայրենիքի կանչով» դրամահավաքը, փաստորեն, միավորեց մարդկանց, որոնք հավատարիմ են Հայաստանի երիտասարդությանը զորակցելու, նրանց զարգացման, այդուհանդերձ Հայաստանի ապագայի մեջ ներդրում անելու առաքելությանը։ Ուշարժան նվիրատվություններից են՝ Արմեն եւ Ջենեթ Ավանեսյանների ու ընտանիքի կողմից 150, 000 ԱՄՆ դոլար, JHM հիմնադրամի կողմից 150, 000 ԱՄՆ դոլար, Ջեք եւ Զարիկ Յուրեջյանների կողմից 150, 000 ԱՄՆ դոլար, Փիթեր եւ Մերելին Սարգսյաններ/Աճեմյան հիմնադրամ՝ 105,000 ԱՄՆ դոլար, Վիկտոր Ծառուկյան եւ Ջուդիթ Սարյան՝ 100,000 ԱՄՆ դոլար, որից 50,000 ԱՄՆ դոլարը նախատեսված է ՔՈԱՖ-ի՝ Արցախ մուտք գործելու համար, 100,000 ԱՄՆ դոլար անանուն, Հայկ եւ Հիլդա Մանջիկյան՝ 100,000 ԱՄՆ դոլար, Մայքլ Փանոսյան / ToughBuilt Industries՝ 100,000 ԱՄՆ դոլար։ Իրենց ներդրումն ունեցան նաեւ Tacori-ն եւ Levon Travel-ը. Tacori-ն նվիրաբերել էր երկու գեղեցիկ զարդ, իսկ Levon Travel-ը՝ 1,000 ԱՄՆ դոլար արժողության ճամփորդության հավաստագիր՝ միջոցառման ընթացքում խաղարկելու համար։ Հուզիչ ու ուրախացնող է, որ նվիրատվություններ ենք ստացել նաեւ ՔՈԱՖ-ի շահառու համայնքների երեխաներից ու ուսանողներից։

Այս տարբա միջոցառումը վարում էին Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաալիքի Good Day L.A. հաղորդաշարի վարող Արաքսյա Կարապետյանը, ՔՈԱՖ-ի զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը, հանրահայտ աճուրդավար Գաբրիել Բուտուն, USArmenia հեռուստաալիքի հաղորդավար Արմինե Ամիրյանը, «Թոնի» մրցանակի դափնեկիր Անդրեա Մարտինը։

Ինչպես միշտ, միջոցառումը հագեցած էր նաեւ երաժշտական ինքնատիպ կատարումներով օպերային երգիչ Գուրգեն Բավեյանի, դաշնամուրային դուետ Աիդա Ավանեսյանի եւ Սվետլանա Հակոբյանի, տաղանդավոր Աղվան Պապոյանի ու Արթուր Մնացականյանի, ինչպես նաեւ Գոռ Սուջյանի ու Carpet Jam-ի կողմից։ Ունեինք նաեւ նշանավոր հյուրեր իրենց տեսաուղերձներով, այդպիսիք էին՝ բազմաթիվ մրցանակների դափնեկիր, դերասան Էդ Հարիսը, ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը, Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, հայտնի գրող Փիթեր Բալաքյանը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Պատապուտյանը, կատակերգու Լորի Թաթուլյանը, դերասան Գարիկ Պապոյանը, կատակերգու եւ գրող Վահե Բերբերյանը, Կալիֆորնիայի ապահովագրության կոմիսար Ռիկարդո Լարան։

Եթե բաց եք թողել միջոցառումը, ապա կարող եք դիտել տեսաձայնագրությունը givebutter.com/homeiscalling կայքում կամ դիտել Good Day L.A հաղորդման շրջանակներում Արաքսյա Կարապետյանի անդրադարձը։ Դեռեւս կարող եք կատարել նվիրատվություն՝ սատարելով մեր առաքելությանը։