Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է, ընդմիջումից հետո այլեւս Հայկ Մարությանը չի վարում:

Նշենք, որ առավոտից նիստը վարել է Մարությանը, իսկ ընդմիջումից առաջ երկար եւ սուր ելույթ է ունեցել:

Նիստն այս պահին վարում է «Իմ քայլից» Մարատ Թոխյանը, քանի որ փոխքաղաքապետներից որեւէ մեկը եւս ներկա չէ, եւ այդ դպեքում նիստը պետք է վարի ամենատարեց անդամը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտներ է, որ Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: