Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ ժամանակին ինքն է ցանկացել Երևանի քաղաքապետ լինել:
Հարցին, թե եթե հիմա առաջարկեն այդ պաշտոնը, կընդունի, պատգամավորն ասաց․ «Եթե հիմա առաջարկ լինի. հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու են 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչու, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»,-նշեց նա։





























