«Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» համասեփականատեր Վլադիմիր Լիսինը դարձել է Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցին։ Նրա կարողությունը գնահատվում է 18,4 միլիարդ դոլար։
Նա առաջ է անցել «Նորիլսկի նիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինից (2-րդ հորիզոնական, կարողությունը՝ 17,3 միլիարդ դոլար), Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովից (3-րդ հորիզոնական, 15,1 միլիարդ դոլար), «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնից (4-րդ հորիզոնական, 14 միլիարդ դոլար) եւ «Սեվերստալի» շահառու Ալեքսեյ Մորդաշովից (5-րդ հորիզոնական, 13,2 միլիարդ դոլար):
Վլադիմիր Լիսինի համար սա առաջին «ոսկե մեդալը» չէ. մետալուրգն արդեն գլխավորել է ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը 2010, 2011 եւ 2018թթ․։
2021թ․ համեմատ միլիարդատիրոջ կարողությունը նվազել է 7,8 միլիարդ դոլարով, մեկ տարի առաջ նա երրորդ հորիզոնականներ էր զբաղեցնում՝ 26,2 միլիարդ դոլար կարողությամբ։



























