78 տարեկանում մահացել է Սպիտակ տան հրուշակագործ, ֆրանսիական ծագումով Ռոլան Մեսնիերը, ում տարօրինակ քաղցրավենիքները հիացրել են Ամերիկայի հինգ նախագահներին, հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պատմական ասոցիացիային։
Հրուշակագործը, ով սկսել է աշխատել նախագահական առանձնատանը 1979 թվականին՝ Ջիմի Քարթերի օրոք, եւ աշխատել մինչեւ իր հրաժարականը՝ 2004 թվականին Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ, կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է։
ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն իր ցավակցությունն է հայտնել հրուշակագործի մահվան կապակցությամբ։
Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամը եւ ինստիտուտը նույնպես ցավակցություն են հայտնել Մեսնիերի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա 25 տարի ծառայել է որպես Սպիտակ տան հրուշակագործ։
Մեսնիերը, ով ծնվել է Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բոնն փոքրիկ գյուղում, մահացել է ԱՄՆ Վիրջինիա նահանգում՝ քաղցկեղի հետեւանքով առաջացած բարդություններից հետո, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Ջորջին:
Նա ծնվել է բազմազավակ համեստ ընտանիքում եւ, նախքան ԱՄՆ առաջին տիկին Ռոզալին Քարթերի կողմից 1979 թվականին աշխատանքի ընդունվելը, աշխատել է Գերմանիայի, Բրիտանիայի եւ Բերմուդյան կղզիների խոշոր հյուրանոցներում:




























