Անգլիայից 11-ամյա ուսանողն իր IQ-ով գերազանցել է Սթիվեն Հոքինգին եւ Ալբերտ Էյնշտեյնին, գրում է LADBible-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեւին Սուինիի արդյունքը 162 միավոր է կազմել։ Տղայի հայրն ասել է, որ հպարտանում է որդով եւ նրան աշխարհի ամենախելացի երեխան է համարում։
«Մյուս երեխաներն նույն օրը IQ թեստ չեն հանձնել, եղել են միայն մեծահասակները»,- հավելել է նա։
Բացի այդ, տղամարդը հույս ունի, որ այս ձեռքբերումը կբարձրացնի Քեւինի ինքնագնահատականը, որպեսզի նա ավելի վճռական դառնա։ Այնուամենայնիվ, որդու բարձր կատարողականությունը ծնողների համար անակնկալ չէր. վեց տարեկանում Սուինին անգիր գիտեր պարբերական աղյուսակը։
«Քեւինն իր սեփական խնդիրներն ունի կյանքում, եւ մենք ցանկանում ենք օգնել նրան բացահայտել իր պոտենցիալը եւ տրամադրել կյանքի բոլոր հնարավորությունները»,- պատմել են տղայի ընտանիքում։




























