Օգոստոսի 31-ին, ժամը 03.45-ին, Երևանի Խանջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 39-ամյա Վիգեն Թ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն: