Թուրքիայի Մանիսայի նահանգում Ստամբուլից դեպի Իզմիր ընթացող միջքաղաքային ավտոբուսը գլորվել է ձորը։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի գրեթե բոլոր ուղեւորները վնասվածքներ են ստացել։ Տարբեր աստիճանի վնասվածքներով 49 ուղեւոր հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից 10-ի վիճակը ծանր է։
Հայտնի է դարձել, որ ընթացքի ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը չի կարողացել տիրապետել կառավարումը, եւ ավտոբուսը գլորվել է ձորը։




























