Թուրքիայի քրեակատարողական տարբեր հիմնարկներում տարբեր հանցանքների համար պատիժ են կրում 105 երկրի քաղաքացիներ։
Թուրքական Anadolu գործակալության թղթակիցը ճշտել է Արդարադատության նախարարությունից, որ Թուրքիայի բանտերում են գտնվում 2 հազար 137 օտարերկրյա քաղաքացիներ։ Բանտում գտնվող օտարերկրացիների ցուցակը գլխավորում են Իրանի քաղաքացիները՝ 462 հոգի, Թուրքմենստանի քաղաքացիները՝ 268 եւ Վրաստանի քաղաքացիները՝ 132 հոգի։
Ցուցակում ադրբեջանցիները գրավել են 7-րդ տեղը՝ 66 բանտարկյալով, իսկ Հայաստանը՝ 31-րդ տեղը՝ 11 բանտարկյալով։




























