Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է  «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Առուշանյանն այսօր ԱԺ ամբիոնից երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Նշենք, որ Առուշանյանը մինչ այս Գյումրիի փոխքաղաքապետն էր: Նա Ազգային ժողովում է ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանի փոխարեն: