Հաշվի առնելով Հարավային Կովկասում ռուսական ռազմավարական շահերը վիճարկող պետությունների, այդ թվում Թուրքիայի զինված ուժերի արդիականացումը՝ Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների գործարկումը պահանջված է եւ շտապ, ինչպես երբեք։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է  գեներալ-լեյտենատ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը։

«Իմ պարտքն եմ համարում որոշումներ ընդունող կենտրոնների գործընկերների ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման սպառնալիքների իրողության փորձագիտական հաստատման վրա»,- նշել է նա։

Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի պայմաններում առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում, ըստ նրա, ռուս-չինական ռազմավարական փոխգործակցությունը, որի համար հարմար այլընտրանքային հարթակ կարող է ծառայել Հայաստանը։

«Մասնավորապես, մենք առաջարկել ենք Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմեդալ միջազգային տարանցիկ միջանցք (Չինաստան-Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հարավային Եվրոպա երթուղով՝ ցամաքային եւ ծովային տրանսպորտով) երկու ինտեգրացիոն նախաձեռնությունների սինթեզի աշխարհատնտեսական նախագիծ։

Հատուկ ուշադրության են արժանի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը Արեւմուտքի բավական հանդուրժողական լրացուցիչ քաղաքական-դիվանագիտական մոտեցումն այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի էսկալացման եւ ցեղասպանական ագրեսիայի սպառնալիքի ներքո, ԵԱՀԿ ՄԽ երեք պետությունների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը, եվրոպական երկրների՝ այլընտրանքային տարանցիկ երթուղու պահանջարկը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Հյուսիս-Հարավ» նախաձեռնությունների ինտեգրման հիման վրա, ինչպես նաեւ սփյուռքահայության ռեսուրսների ընդգրկման հրատապությունը»,- ընդգծել է Քոթանջյանը։