ԱՄՆ-ում սպորտային Dodge Viper տեսակի ավտոմեքենայի սեփականատերը մեքենան զարդարել է ԱՄՆ բանակի խորհրդանիշներով, հայտնում է Carscoops-ը՝ հավելելով, որ մեքենան ներկվել է նաեւ անփայլ խակի եւ բանակային մեքենաներին բնորոշ մակագրություններով է պատվել։
Մեքենայի թափքի վրա շատ օդափոխման անցքեր են կիրառվել, եզրերը ստացել են ազդանշանային մակագրություններ սպիտակ տրաֆարետով։ Viper-ի վրա տեղադրված են նաեւ անիվների կամարների երկարացումներ եւ կրկնակի անվադողեր հետնամասում, ինչպես բանակային բեռնատարներում: Մեքենայի կողային հատվածներում գրված է U.S. Army Viper, For Official Use Only («միայն պաշտոնական օգտագործման համար»):





























