Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Սամվել Բեգլարյանի վարած Lexus մակնիշի, Ռուբեն Սարգսյանի վարած Kia մակնիշի և Լևոն Գևորգովի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով Mitsubishi-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում՝ թերթի կրպակի դիմաց։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։