Վրաստանի տեղական մսի վերամշակման ձեռնարկությունները իրենց արտադրանքում հաճախ էշի միս են օգտագործում: GHN-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է սպառողների իրավունքների պաշտպանության հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Գիա Բուրջանաձեն:
«Ձիու մսի օգտագործումն արդեն սովորական բան է դարձել: Այժմ խոսքը գնում է էշի մսի մասին, որն ուղիղ գնում է կիսաֆաբրիկատների, եւ ես իմ աչքով եմ տեսել այն կտորները, որ գնում են վաճառքի»,- ասել է Բուրջանաջեն «Ալիա» թերթի հետ զրույցում:
Վերջինիս խոսքով, էշի միսը չի կարելի օգտագործել սննդի մեջ եւ դա վտանգավոր է մարդու կյանքի համար:
«Դրա մեջ մտնում են այնպիսի նյութեր, որոնք վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Ինչպես ջերմային մշակման էլ ենթարկվեն, բաղադրիչները մնում են առանց փոփոխության: Ուստի աշխարհի եւ ոչ մի վայրում էշի միս չեն օգտագործում»,- ասել է նա:


























