Հռոմի ոստիկանությունը երեք կանանց սպանությունից հետո փնտրում է հնարավոր սերիական մարդասպանին։ Երեք կանանց մարմինները հայտնաբերվել են Պրատի շրջանում երկու բնակարաններում:

Չինական ծագումով սեքս-ստրկուհի 40-50 տարեկան երկու կնոջ դանակահարված դիերը հայտաբերվել են Վիա Ավգուստո Ռիբոտիի բնակարանում:

Տան դռնապանը ահազանգել է այն բանից հետո, երբ հինգշաբթի առավոտյան հայտնաբերել է մահացած կանանցից մեկի մարմինը բնակարանի շեմին, իսկ մյուս մարմինը հայտնաբերվել է ներսում:

Կոլումբիացի կնոջ մարմինը, որը ճանաչվել է որպես Մարթա Կաստանո Տորես, որը նույնպես սեքս-ստրկուհի է եղել, դանակահարված է եղել։

Չինուհիների մարմինների վրա հայտնաբերվել են կոկորդի, կրծքավանդակի եւ մեջքի ծակած-կտրած վերքեր, նրանց ինքնությունը դեռ չի պարզվել: