Իսրայելը Ռուսաստանից հրեաների թոռներին կզրկի հայրենադարձության իրավունքից, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իսրայելցի փաստաբան էլի Հերվիցին։
Հայրենադարձության մասին օրենքում փոփոխությունների պատճառ կարող է դառնալ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ձեւավորվող խորհրդարանական կոալիցիան, որի մաս են կազմում ծայրահեղ աջական ուժերի ներկայացուցիչները, որոնք պահանջում են օրենքում թոռների վերաբերյալ պարբերության չեղարկում։
Ներկայիս օրենքի համաձայն՝ ազգային ինքնությունը որոշվում է մայրական կողմից։ «Նման մարդուն իրավաբանական պրակտիկայում անվանում են վերջին հրեա։ Նրանից հաշվում են երկու սերունդ՝ երեխաներին եւ թոռներին։ Եվ նրանք նույնպես հայրենադարձության իրավունք ունեն»,-ասել է Հերվիցը։
Փաստաբանը հիշեցրել է, որ երկրի իշխանությունը պարբերաբար զրկում է մարդկանց քաղաքացիությունից ընտրովի ստուգումից հետո։ Հերվիցը խորհուրդ է տվել շտապել նրանց, ովքեր «մայրական կողմից հրեա չեն», քանի դեռ օրենսդրական պատուհանը չի փակվել։



























