Չորեքշաբթի պղնձի գինն իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ Թրեյդերները շարունակում են գնահատել պահանջարկի հեռանկարները՝ Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,5 995 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,68 տոկոսով՝ 8 013 դոլար, ալյումինիումինը՝ 2,1 տոկոսով՝ 2 429 դոլար, ցինկինը՝ 0,29 տոկոսով՝ 2 914,5 դոլար։




























