Ֆրանկոֆոնիայի իսրայելյան կազմակերպության (OFI) փոխնախագահ Խաիմ Ուիզմանը, ով զբաղվում է քաղաքանությամբ եւ համագործակցում է մի շարք հրատարակչությունների հետ, բաց նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում քննադատում է Պալմերի զեկույցի նկատմամբ Թուրքիայի արձագանքը եւ Թուրքիայից Իսրայելի դեսպանին արտաքսելու փաստը: Ուիզմանը նաեւ շաշափում է Հայոց ցեղասպանության հարցը եւ Թուրքիային մեղադրում պատմական ամնեզիայի համար:
«Israël Flash» կայքում հրապարկված Ուիզմանի նամակում, մասնավորապես, ասվում է .
«Դուք, ով ձգտում է խզել իսրայելա-թուրքական հարաբերությունները աղոտ դատողություններից ելնելով, Դուք պետք է որ ծանր աշխատանք տարած լինենք` մոռացության մատնելու համար հիշողությունը, որը, անկասկած, լինելու է Ձեր անխնա դատավորը, երբ ժամանակը գա:
Առաջինը` Դուք ինչպես կարող եք Պալմերի զեկույցի օբյեկտիվ եզրակացություններից հետո Հաագայի միջազգայի դատարան դիմելու մտադրություն հայտնել, այն դեպքում, երբ ձեր երկիրը, տառապելով պատմական ամնեզիայից եւ ժխտման քաղաքականությունից, շարունակում է մերժել իր անվիճելի պատասխանատվությունը ժամանակակից պատմության խոշորագույն ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հարցում:
Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ստիպված էր հետապնդումների եւ մահվան սպառնալիքի պատճառով հեռանալ Միացյալ Նահանգներ` հայկական հարցի պաշտպանության իր անսավոր արիության եւ այն խոսքերի համար, թե «Մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել այս հողերի վրա, եւ ոչ ոք, ինձնից բացի, չի համարձակվում այդ մասին խոսել»:
Մեկուկես միլիոն հայեր, Թուրքիայի քաղաքացիներ, մինչ օրս սպասում են արդարության, մինչդեռ Դուք սառնասրտորեն հակադրվում եք զոհերի հիշատակին: Եթե պետք է հասնել Հաագա, ապա Դուք այնտեղ պետք է ավելի վաղ հասնեք: Դուք արդեն մեկ դարով ուշացել եք»:




























