ԵՄ-ն Կիեւին 800 գեներատոր եւ 30 մլն լուսադիոդային լամպեր կհատկացնի՝ էներգահամակարգի կայունացման համար։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Փարիզում դոնորների համաժողովի ժամանակ։

«Մենք Ուկրաինային կտրամադրենք 800 գեներատոր, ներառյալ 40 խոշոր գեներատոր, որոնք կարող են էլեկտրականությամբ ապահովել հիվանդանոցը։ ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի նաեւ 30 մլն լուսադիոդային լամպ։ ԵՄ-ն կոչ է անում մյուս գործընկերներին եւս 20 մլն այդպիսի լամպ հատկացնել, ինչը թույլ կտա տնտեսել տարեկան մինչեւ 1 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա, որքան արտադրում է մեկ ատոմակայանը»,-ասել է նա։