Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Օրինագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումն և Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաև ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ էլեկտրոնային միջոցներով՝ պարզելու անձի գտնվելու վայրը, տեղաշարժը և վարքագիծը:

Խոսքը մասնավորապես GPS տեղորոշման համակարգով բրասլետների, ձեռնաշղթաների կիրառման  պրակտիկայի մասին է, որը ընդունված է բազմաթիվ երկրներում: