Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը, ով Վանաձոր քա¬ղա¬քի Զորյան փողոցի բնակարաններից մեկում բնակվել է վարձակալական հիմունքներով, մահացել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել արյունը ախտահարող թույնով՝ կարբօքսի-հեմոգլոբինով օրգանիզմի էկզոգեն սուր ընդհանուր թունա¬վո¬րումը։
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020թ. ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված «URAN» մոդելի 12լ տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք՝ չնախատեսելով իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը։ Այդ կերպ նա խախտել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի «Ներտնային գազասպառ¬ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման», ինչպես նաև` «Բնա¬կան գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի պահանջները։ Դրանցով սահմանվում է, որ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սաքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին և ինքնակամ միացումներ չկատարել։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Լոռու ԳՀՏՍԾ Վանաձորի տեղամասի աշխատակիցը, սպասարկելով նաև վերոհիշյալ հասցեի բնակա¬րանը, վերջին անգամ 2021թ. օգոստոսին հիշյալ հասցեի ներտնային գազասպառ¬ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամա¬նակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից նշված ջրատաքացուցիչը նախագծային խախտ¬¬մամբ տեղադրելու փաստը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա շահագործման անհամապատաս¬խա¬նութ¬յունը: Նա նաև միջոցներ չի ձեռնարկել սարքի գազամատակարարումը դա¬դա¬րեցնելու, գազասպառման համակարգը նախագծային տեսքի բերելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքե¬լու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս ևս խախտել է նշված պայմանագրով սահմանված պահանջները։
Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքա¬ցուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի-հեմոգլո¬բին թույնից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնա¬¬կա¬րա¬նում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեա¬¬կան օրենսգրքի 279-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենս¬գրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), իսկ բնակարանի համասեփականատիրոջը՝ 165-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը՝ զերծ մնալ ինքնագլուխ կերպով, առանց համապատասխան կանոններով և պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու, բնակարաններում, առանձնատներում և այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։ Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։




























