Նյու Յորքի Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները վաղաժամ կենսաթոշակի անցնելու դրական եւ բացասական կողմերի հետազոտություն են անցկացրել:
Գիտնականները խոստովանել են, որ կենսաթոշակային տարիքը շատ հաճելի պահեր ունի, գրում է Planet Today-ը։
Հանգստի համար ազատ ժամանակ է հայտնվում, նույնիսկ կարելի է ճամփորդել, եթե, իհարկե, ֆինանսական վիճակը թույլ է տալիս։ Ոչ մի տեղ շտապել պետք չէ, մարդ ավելի հանգիստ է դառնում, իսկ կյանքն՝ ավելի չափված։
Բայց նրանք նաեւ հայտնաբերել են, որ վաղ թոշակի անցնելը հաճախ հղի է ճանաչողական գործառույթների նվազմամբ: Եվ վերը ասվածի հետ որեւէ հակասություն չկա, ընդհակառակը, տրամաբանություն է նշմարվում։ Ավելի քիչ հոգսեր, պարտականություններ, սա նաեւ ավելի քիչ ծանրաբեռնվածություն է մտավոր ոլորտի վրա։ Իսկ չօգտագործվելուց օրգանները «ժանգոտում են», կորցնում են ֆունկցիոնալությունը։
Դեգրադացիայից խուսափելու համար, ըստ գիտնականների, գլխավորը ինքդ քո մեջ չներքաշվելն է, կյանքի հանդեպ հետաքրքրությունը չկորցնելը եւ ազատ ժամանակը ինքնակրթության, նոր բաներ սովորելու, հետաքրքիր մարդկանց հետ շփվելու վրա ծախսելը, ամռանը հողամասում ուժերի ներածի չափով աշխատելը կամ թեթեւ սպորտային վարժություններ անելը։ Թոշակառուներին նաեւ խորհուրդ է տրվում կարդալ, դրական ֆիլմեր դիտել, հետաքրքրություն ներկայացնող ակումբներ հաճախել:



























