Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ուսումնասիրում է Ատլանտյան օվկիանոսում ամերիկացի զինվորականների կողմից խոցված չինական օդանավի բեկորները։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նշել է, որ առայժմ սուզորդները կարողացել են հայտնաբերել օդանավի էլեկտրոնիկայի միայն «մի փոքր մասը», եւ դեռեւս վաղ է վերջնական եզրակացություններ անել։ Որոնումները շարունակվում են, հայտնում է Euronews-ը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ օդանավը, որը թռչել է Մոնտանա նահանգի վրայով, որտեղ գտնվում են բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլկխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների արձակման կայաններ, նման է հետախուզական օդապարիկի։ Մյուս կողմից, Պեկինը պնդում է, որ օդապարիկը օդերեւութաբանական զոնդ է, որը շեղվել է ընթացքից։

Վաշինգտոնը կարծում է, որ Չինաստանն ունի նման օդանավերի միջոցով հետախուզական տվյալներ հավաքելու մի ամբողջ ծրագիր։