Կյանքի 84-րդ տարում վախճանվել է դերասանուհի եւ սցենարիստ, Վլադիմիր Վիսոցկու նախկին կինը՝ Լյուդմիլա Աբրամովան, հայտնել է դերասան Վենիամին Սմեխովը, հաղորդում է «Интерфакс»-ը։

Լյուդմիլա Աբրամովան ծնվել է 1939 թվականի օգոստոստի 16-ին։ 1963 թվականին ավարտել է ВГИК-ը։ Կինոյում որպես դերասանուհի նրա աշխատանքներից են «713-ը խնդրում է վայրէջք կատարել», «Արեւելյան միջանցք» ֆիլմերը։ 1984 թվականին նրա սցենարով ռեժիսոր Իգոր Ապասյանը նկարահանել է «Քանի դեռ ձյուն չի տեղացել» ֆիլմը։ Աշխատել է որպես Վիսոցկու թանգարանի ստեղծման տնօրինության գեղարվեստական ղեկավար։ Նա ամուսնացած է եղել Վիսոցկու հետ 1965-ից 1970 թվականներին, նրանք ունեցել են երկու որդի՝ Արկադին եւ Նիկիտան։