Այսօր`մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 27-30մ/վ արագությամբ։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 6-ին և 7-ին սպասվում է անձրևի տեսքով թույլ տեղումներ:

Մարտի 8-10-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: