Honda Motor ընկերությունը հետ կկանչի ավելի քան 330 հազար ավտոմեքենա, քանի որ կողային երկու հայելիների ետեւում տեղադրված ջեռուցման բարձիկները կարող են սխալ տեղադրված լինել, ինչը կարող է հանգեցնել հայելու ապակու ընկմանը եւ ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկի բարձրացմանը, հայտնում է Zacks-ը:

Հետկանչը վերաբերում է 2020-2022 Odyssey, 2020-2022 Passport, 2020-2021 Pilot եւ 2020-2021 Ridgeline մոդելներին:

Ինչպես հայտարարել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը, ավտոմեքենաները չեն համապատասխանում հետին տեսանելիության անհրաժեշտ չափանիշներին:

Honda-ի դիլերները հետ կանչված մեքենաների կողային հայելիները կփոխարինեն անվճար: