Հանրապետության տարածքում` ապրիլի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի և 6-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-7-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում վաղը կլինի՝ գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +15 +17,
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 - 3, ցերեկը՝ + 9 + 12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +2 +5, ցերեկը՝ +13 +16,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 - 5, ցերեկը՝ + 7 + 10,
Լոռիում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 12 + 16,
Տավուշում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 14 + 18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +7 +10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +14 +18,
Արարատում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 17 + 21,
Արմավիրում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 17 + 20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2 -7 , ցերեկը՝ + 5 + 9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ +16 +19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +16 +21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +10+15,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 15 + 19։





























