Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն այսօր՝ ապրիլի 3-ին, Ազգային ժողով է ներկայացրել Հանձնաժողովի 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունների և այլնի մասին:

Ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, Հանձնաժողովի լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ:

Հանձնաժողովի 2022 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը՝ ԱՅՍՏԵՂ: