Ապրիլի 4-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ցերեկն օդերեւութաբաններն ամենուր կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +3+5, ցերեկը՝ +15+18,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16,
Լոռիում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 16 + 19,
Տավուշում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 17 + 20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 12 + 15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,
Արարատում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 20 + 22,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 10 + 13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 23 + 26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 18 + 22։



























