Մարկ Շագալի 1948թ. «Վերակենդանացում» հազվադեպ կտավը 2 մլն դոլարով կհանվի աճուրդի։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով AI աճուրդի տան մամուլի ծառայությանը, սակարկությունները տեղի կունենան Մոսկվայում։

«Վերակենդանացումը» այն ծավալուն կտավի նախնական տարբերակն է, որը գտնվում է Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում եւ մտնում է «Դիմադրություն. Հարություն. Ազատագրում» եռամիասնության մեջ։ Վերջինն  ստեղծվել է ի նշանավորումն Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի։