Կալիֆոռնիա նահանգից Tesla էլեկտրամոբիլի սեփականատերն ուրբաթ ենթադրյալ կոլեկտիվ հայցի շրջանակներում դատի է տվել Էլեկտրամոբիլներ արտադրողին՝ նրան մեղադրելով հաճախորդների գաղտնիությունը խախտելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ շրջանային դատարան այն բանից հետո, երբ Reuters-ը հայտնել է, որ Tesla-ի աշխատակիցների խմբերը մասնավոր կերպով կիսվել են ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով հաճախորդների ավտոմոբիլային տեսախցիկների կողմից ձայնագրված տեսանյութերով եւ լուսանկարներով 2019-2022 թվականներին։
Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Հենրի Յեհի ներկայացրած հայցը, որին պատկանում է Tesla Model Y-ն, պնդում է, որ ընկերության աշխատակիցները կարողացել են հասանելիություն ստանալ լուսանկարների եւ տեսանյութերի նկատմամբ։
«Ինչպես ցանկացած այլ անձ, այնպես էլ պարոն Յեհը վրդովված էր այն գաղափարից, որ Tesla-ի տեսախցիկները կարող են օգտագործվել իր ընտանիքի գաղտնիության խախտման համար, որը Կալիֆոռնիայի սահմանադրությունը պաշտպանում է»,-ասել է նրա փաստաբան Ջեք Ֆիցջերալդը:
Հայցում նշվում է, որ Յեհը ընկերության դեմ բողոք է ներկայացրել իր եւ նման իրավիճակում գտնվող այլ անձանց ու լայն հասարակության անունից։




























