Porsche-ի թոփ-մենեջերը Պուտինին առաջարկել է թողարկել Skoda՝ «Վոլգայի» բրենդով։ Ռուսաստանի նախագահին Porsche-ի դիտորդական խորհրդի անդամի՝ գործարար Զիգֆրիդ Վոլֆի ուղղած արտասովոր նամակի մասին գրել է Der Spiegel-ը։ Ամսագրի աղբյուրները հավաստիացրել են, որ Վոլֆը նախատեսում էր ստանալ Վլադիմիր Պուտինի հավանությունը, որպեսզի վերագործարկեր Volkswagen-ի գործարանները։ Նա հայտարարել է, որ ավտոհսկայի հետ համաձայնեցրել է Skoda-ի, Rapid-ի, Octavia-ի, Karoq-ի եւ Kodiaq-ի վերափոխված արտադրությունը։

Վոլֆը պնդել է, որ Skoda-ի սրահը պետք է փոխել խորհրդային «Վոլգայի» եւ «Պոբեդայի» «բնորոշ գծերով»։ Ծրագրի իրականացման համար թոփ-մենեջերը Ռուսաստանի իշխանություններից խնդրել է 60 մլրդ ռուբլի։ «Русский автомобиль» թելեգրամ-ալիքը ենթադրել է, որ «ԳԱԶ խմբի» հայցը Volkswagen կոնցեռնին եւ հաջորդ բոլոր պահանջներն առաջացել են այն բանից հետո, երբ Վոլֆի պլանը խափանվել է, գրել է «Մոտոր»-ը։

Թե՛ Volkswagen-ը, թե՛ Porsche-ն հայտարարել են, որ ոչինչ չգիտեն Զիգֆրիդ Վոլֆի նամակի մասին։ Գերմանացի գործարարը վաղեմի կապեր ունի «ԳԱԶ խմբի» հետ. 2008-2020թթ. Վոլֆն աշխատել է ընկերության տնօրենների խորհրդում։ Ինչ վերաբերում է Կալուգայում Volkswagen-ի գործարանին, ապա ոչ պաշտոնական տվյալներով՝ այստեղ կսկսեն թողարկել Exeed պրեմիում-բրենդի չինական ավտոմեքենաներ։