Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը հայտարարել է, որ իր երկրի առաջին քաղաքացին այս տարվա նոյեմբերին կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) գիտական հետազոտություններ անցկացնելու համար: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։

«Մեկնարկը նախատեսված է նոյեմբերին։ Նա կուղեւորվի ՄՏԿ եւ գիտական հետազոտություններ կանցկացնի»,-ասել է նա։