Նավթի համաշխարհային գինը հինգշաբթի առավոտյան իջնում է՝ երկօրյա աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,38 տոկոսով՝ մեկ բարելը 87 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 0,32 տոկոսով՝ 82,99 դոլար։
Նախորդ երկու օրերին նավթը թանկացել էր։ Brent մակնիշի նավթի գինը բարձրացել էր 3,59 տոկոսով, WTI-ինը՝ 4,36 տոկոսով։





























